Ոչխարների հետը խախտել է Մոլդովայի եւ Ուկրաինայի սահմանը: Ուկրաինացի սահմանապահները «սահմանախախտներին» տիրոջն են վերադարձրել:

Կենդանիներին հայտնաբերել են մոլդովական Զվյոզդոչկա եւ ուկրաինական Լեսնոե գյուղերի միջեւ: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Պարզվել է, որ հոտի անսանապահը չի կարողացել կենդանիներին համախմբված պահել եւ նրանց մի մասը հատել է սահմանը: Հոտում, ընդհանուր առմամբ, եղել է 206  ոչխար: Մոլդովայի քաղաքացի հովիվը խոստոսվանել է, որ չի կարողացել հետեւել հոտին, քանի որ քնած է եղել: