Դաունի համախտանիշով անձանց օգնության եւ աջակցության Մարոկկոյի ասոցացիայի մանկավարժական ռեստորանը եւ Հայաստանում «Save The Children» կազմակերպության գյուղական եկամուտներ առաջացնող նախագիծը հաղթել են 2013թ.-ին Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնում անցկացվող «Տեղադրեք ձեր նախագիծը վերնագրում» ֆոտոմրցույթում:

Այդ մասին գրում է Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնի կայքը:Հաղթողները հնարավորություն են ստանում իրենց աշխատանքները լուսաբանել զանգվածային լրատվամիջոցնեում, այդ թվում նաեւ France Press-ի պրոֆեսիոնալ լուսանկարչի հետ ֆոտոռեպորտաժ, France Press գործակալության հետ լուսանկարներով պատմության ձայնագրություն Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնի կոմղից ձայն կադրից այն կողմ, տեղացի պրոֆեսիոնալ լրագրողի կողմից գրված թեմատիկ հոդված, որը կտեղադրվի տվյալ նախագիծը ներկայացնող երկրի առաջատար թերթերում, ինչպես նաեւ նախագծի գովազդ Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնի հղումների ու սոցիալական մեդիահարթակների կայքում: