«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հոկտեմբերի 30-ին, ժամը 16.15-ին, հաղորդում է ստացվել, որ ուղեւորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երեւան-Կրասնոդար չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի,1967 թ. ծնված Մարտիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ:
Մարտիկ Մ.-ն բերման է ենթարկվել օդանավակայանի գծային բաժին:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























