1966 թ. ծնված  Ժիրայր Ս.-ն հոկտեմբերի 30-ին, ժամը 12.35-ին, դիմել է ոստիկանության Բաղրամյանի բաժին եւ հաղորդում տվել, որ սեպտեմբերից հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իր հողամասից կտրելով գողացել են  12  ծիրանենի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Վարդան Վ.-ն, որը նույն օրը, ժամը 18.00-ին բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: