Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Վայքի բաժին է դիմել 1955  թ. ծնված   Աշոտ Ս.-ն եւ հաղորդում տվել, որ հունիսի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքում գործող մի ընկերություն է այցելել ոմն Արմինե Ա.  եւ ներկայանալով որպես մեկ այլ ընկերության աշխատակից` խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով իրենից հափշտակել է 500 կգ կարագ եւ 200 կգ կաթի փոշի` ընդհանուր 1.360.000 դրամ արժողությամբ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  հանցագործությունը կատարել է Երեւան քաղաքի բնակչուհի,  1982 թ. ծնված Արմինե Ա.-ն: 

Կատարվում է նախաքննություն: