Թուրքիայի իսլամամետ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության 4 կին պատգամավորներ, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, գլխաշորերով են մտել խորհրդարան։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում այսուհետ կին պատգամավորները կարող են գլխաշորով մտնել։ Այս փաստը իրարամերժ կարծիքների տեղիք է տվել։
Թուրքական հասարակության մեջ հետաքրքիր կարծիքներն են շրջանառվել։ Մասնավորապես հասարակության մի հատվածը նշում է, որ սա առաջընթաց է, իսկ մի մասն էլ հեգնում է, որ աշխարհը առաջ է գնում, իսկ Թուրքիայում ուրախացել են հետադիմական ատրիբուտ հանդիսացող գլխաշորի կիրառման համար։





























