Սեւան-Երեւան ավտոճանապարհին՝ Սեւանի ՃՈ պահակակետի մոտ, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.10-ին, մարվել՝ ժ.17.20-ին: Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 OD 098 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1979 թ.) շարժիչի հատվածը եւ 2 անվադողերը:





























