Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 49 շենքում այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, կրակոցներ են հնչել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ շենքի բնակիչ հարեւանները իրար հետ վիճել են վերելակի պատճառով: Բանն այն է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող հարեւաններից մեկը շինանյութ է ցանկացել տեղափոխել, իսկ մյուս հարեւանը նրան հանդիմանել է, քանի որ շինանյութի տեղափոխման արդյունքում վերելակը կփչանա:
Հարեւանները վիճաբանել են, այնուհետեւ նրանցից մեկը կրակել է մյուսի ոտքին: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ:





























