Քենիայի Նայրոբի քաղաքի բնակչուհի Այրին Մյանգոն սուր գլխացավ է զգացել՝ գլխի մազերի աճեցման պրոցեդուրայից օրեր անց: Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ պատճառը, ի վերջո, պարզվել է, որ աղջկա վարսերի մեջ միջատներ են հայտնվել: Վարսերը վերցված են եղել մեռածից, հայտնում է «Վեստի.ռու»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Մանրազննին հետազոտելով գլխամաշկը՝ բժիշկները գիշատիչ միջատներ են գտել, որոնք փորձում էին մտնել գանգի մեջ:
Վարասվիրանոցը, որտեղ մազերի աճեցում էին արել, հայտնել է, թե վարսերը կարող էին բերված լինել Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից կամ Հնդկաստանից: Վերջին մեկ ամսում աշխատակիցները 150 փունջ են օգտագործել, սակայն բողոքներ չէին ստացել: Տուժածին խոստացել են փոխհատուցում վճարել: Մյանգոն միայն խուզել է մազերը եւ երկու շաբաթ հակաբիոտիկ օգտագործել:





























