NASA -ին կից Քեմբրիջի աստղաֆիզիկներից դոկտոր Ալբերտ Շերվինսկին համարում է, որ 2014թ.-ի հունիսին թթային ամպը կոչնչացնի Արեգակնային համակարգը: Նա համոզված է, որ այժմ այն շարժվում է մեր մոլորակի ուղղությամբ ու հենց հունիսին տեղի կունենա բախումը, որից հետո կենդանի շունչ չի մնա, հաղորդում է ՆՏՎ-ն:

Նման հայտարարություն անելիս գիտնականը վկայակոչում է իր հաշվարկները: Նա հավաստիացնում է, որ դեռ մի քանի տարի առաջ է NASA-ն գրանցել «թթվային մառախուղն» ու փոշու ամպը, որոնք մոտենում են Երկրին՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ: NASA-ում հայտարարում են, որ նման տեղեկության չեն տիրապետում:

«Սա անհավանական զառանցանք է: Ասում եք ի՞նչ էր այդ աստղաֆիզիկոսի ազգանունը: Շերվի՞նսկի: Գիտեմ հերոսի Բուլգակովի «Սպիտակ գվարդիայից» այդ ազգանվամբ, իսկ աստղաֆիզիկոսի չեմ ճանաչում: Այնպես որ հանգիստ եղեք, ոչ մի թթվային ամպ չկա»,- հայտարարել է Լոմոնոսովի անվան ՄՊՀ աստղաֆիզիկայի ու աստղագիտության ամբիոնի ասպիրանտ Վլադիմիր Լիպունովը:

Աշխարհի վերջի մասին հաղորդագրությունները հաճախակի են դարձել: Վերջին անգամ աշխարհը համերաշխությամբ դրան սպասում էր 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ: Ամռանը շոտլանդացի գիտնականները հուսադրող նորություններ հայտնեցին, այն է՝ աշխարհի վերջին պետք է սպասել նվազագույնը միլիարդ տարի անց: