Մանկական էվթանազիան թույլատրող օրինագիծը ներկայացվել է Բելգիայի խորհրդարանի քննարկմանը: Այն ներկայացվել է կառավարող Սոցիալիստական կուսակցության կողմից:
Օրինագիծը թույլատրում է էվթանազիա կիրառել ծանր հիվանդ երեխաների նկատմամբ, նրանց ծնողների թույլտվությամբ, նաեւ թույլատրելու է չափահասներին՝ ինքնակամ հեռանալ կյանքից, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Boomerang թերթը:
Նախաձեռնությունը սկսվել է մի քանի ամիս առաջ: Այն բուռն քննարկվել է բելգիական հասարակությունում, եւ առայժմ բելգիացիների կարծիքները տվյալ հարցով լրջորեն տարբերվում են:
Նորարարության կտրականապես դեմ են Քրիստոնեա-դեմոկրատական եւ Բելգիայի ֆլամանդական կուսակցությունները: Նրանք սպառնում են դիմել ՄԻԵԴ՝ օրինագիծն ընդունելու դեպքում:
Ներկայումս Բելգիայում տարեկան 1400 էվթանազիա է իրականացվում, վերջին տասնամյակի ընթացքում ցանակցողների թիվ անշեղորեն աճում է:





























