NASA-ի նախկին աշխատակից Ռենդել Մոնրոն, ով այժմ ծրագրավորող է, Facebook  սոցիալական ցանցի օգտատերերի բազայի յուրահատուկ հետազոտություն է անցկացրել՝ ամենայն հավանականությամբ, նվիրված Հելոուինի տոնին: Ստացված տվյալները ցույց են տվել, որ ցանցի տարածվածության նվազման դեպքում, 2065թ.-ին մահացած օգտատերերի թիվը կգերազանցի ողջ մնացածների թվին, իսկ ժամանակի ընթացքում կվերածվի վիրտուալ գերեզմանոցի:

Մոնրոն հաշվել է, որ ցանցի ի հայտ գալուց հետո տարբեր պատճառներով մահացել է 10-ից մինչեւ 20 մլն մարդ, իսկ 2013թ.-ին ԱՄՆ-ում դրանց թիվը 290 հազար էր, հաղորդում է «Новости для гиков»-ը:

Հետագայում նման իրավիճակի չհանդիպելու միակ ելքը գրանցումն անմիջապես փակելն է: Այդ դեպքում ողջ մնացածները կգերազանցեն մահացածներին դեռ երկար ժամանակ: Մեկ այլ կանխատեսման համաձայն՝ ողջերն իրենց դիրքերը կպահպանեն մինչեւ 2130թ.-ը, սակայն միայն լավատեսությունը բավական չէ, որպեսզի կյանքի կոչվի այս հավակնոտ ծրագիրը: