Մոսկվայի մետրոյի «Պարկ կուլտուրի» կայարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. կինն ընկել է ռելսերի վրա:
Դեպքից հետո Սոկոլնիչեսկայա գծում երթեւեկությունը 15 րոպեով ընդհատվել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությանը:
«14:05-ին մետրոյի «Պարկ կուլտուրի» կայարանում, դեռ չպարզված պատճառներով, կին է ընկել գնացքի տակ»,–հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության աշխատակիցը:
Նա հավելել է, որ 14:20-ին տուժած կինը դուրս է բերվել գծերի վրայից եւ հանձնվել շտապօգնության բժիշկներին՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, դրանից հետո գնացքների երթեւեկությունը վերականգնվել էր:




























