Եվրոպացի իրավապահները չեզոքացրել են միջազգային հանցավոր ցանցը, որը Եվրոմիության անդամ երկրների անօրինական ներգաղթյալների համար արտադրում ու տարածում էր կեղծ փաստաթղթեր: Այդ մասին գրում է «Belfast Telegraph» թերթը:

Եվրոպոլը հաղորդում է, որ ձերբակալել են ընդհանուր առմամբ 29 մարդու Ավստրիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում ու Մեծ Բրիտանիայում: Ցանցի մի մասը տեղակայված էր Պրահայում: Չեխիայի ոստիկանության ներկայացուցիչ Պավել Հանտակը հայտնել է, որ խումբը տրամադրում էր անձը հաստատող կեղծ փաստաթղթեր Հայաստանից, Թուրքիայից եկած անօրինական ներգաղթյալների համար, ինչպես նաեւ արաբական երկրների ռուսալեզու քաղաքացիների համար:

Նա հավելել է,որ Չեխիայի իրավապահ մարմինները ձերբակալել են մոլդովացու,ալժիրցու, թունիսցու,ուկրանացու  եւ 3 հայի, այդ թվում խմբի ղեկավարին: Եվրոպոլի տվյալներով՝ անօրինական ներգաղթյալները կեղծ փաստաթղթերը օգտագործում էին, որպեսզի մուտք գործեն ԵՄ տարածք ու անօրինական հիմունքներով մնալ նրա տարածքում: