Քալիֆորնիական Գլենդել քաղաքում հայը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի՝ նրան պատճառելով մարմնական լուրջ վնասվածքներ: Ինչպես գրում է «Glendale News-Press» թերթը, Գլենդելի 22-ամյա բնակիչ Ռուբեն Բաբայանը վրաերթի է ենթարկել տղային այն ժամանակ, երբ նա թենիսի գնդակի հետեւից փողոց է դուրս վազել:
Անչափահասը ներքին օրգանների կամ գլխուղեղի վնասվածքներ չի ստացել,սակայն ստացել է կոնքոսկորի կոտրվածք, վերականգնման համար ժամանակ է պահանջվում: «Բժիշկներն ասում են,որ ամեն ինչկարգին է»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Ռուբեն Բաբայանը, որը մնացել է դեպքի վայրում, ձերբակալվել է մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարելու մեղադրանքով:





























