Իրանի առաջնորդ այաթոլլահ Ալի Համանեին իր աջակցությունն է հայտնել միջուկային խնդրի շուրջ բանակցություններին Իրանի ու միջազգային տերությունների միջեւ, սակայն առանց լավատեսության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ես այդ բանակցություններին լավատեսորեն չեմ մոտենում:

Ոչ ոք չպետք է մեր միջնորդներին ընկալի որպես հաշտվողներ»,- ընդգծել է Համենեին:

Նշենք, որ Վիեննայում հոկտեմբերի 30-31-ը բանակցություններ են ընթացել միջազգային միջնորդների «վեցնայկի» ու Իրանի միջեւ: Հանդիպումների նպատակն է բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստումը, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 7-ին եւ 8-ին Ժնեւում:Իսրայելը, ԱՄՆ-ն ու Արեւմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ, որը ծածկում են խաղաղ ատոմի ծրագրի պատրվակով: Թեհրանը մեղադրանքները համարում է անհեթեթ՝ ընդգծելով, որ ԻԻՀ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: