Թունիսում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչեւ 2014թ.-ի հունիս: Նոյեմբերի 3-ին հրապարակվել է երկրի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի համապատասխան հրահանգը:

Արտակարգ դրության ռեժիմը Թունիսում հայտարարվեց 2011թ.-ի հունվարի 14-ի հեղափոխությունից հետո ու մինչ այս պահը մշտապես երկարացվում է մեկից երեք ամսով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարում են արտակարգ դրության ավարտի մասին, սակայն երկրում տիրող մշտական լարված դրությունը թույլ չի տալիս անել դա:

Այս պահին ողջ երկրում անվտանգության պահպանման համար լուրջ միջոցներ են ձեռնրակվում: Մարդկանց կուտակման վայրերում, ինչպես քաղաքների հիմնական ավտոճանապարհներին մշտապես ոստիկանական ջոկատներ են առկա: