Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հատակին ընկած հայտնաբերել 40-ամյա Մ. Շ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: