Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ոչ բնակելի շինության տանիք է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում են ղամիշներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.40-ին, մարվել` 14.04-ին:

Այրվել են Հ. Հ.-ին պատկանող չշահագործվող ավտոլվացման կետի առաստաղը (2 քմ) եւ ղամիշներ (150 քմ):