Կուբայում փակվել են տասնյակ մասնավոր կինոթատրոններ ու խաղասրահներ: Իշխանությունների համաձայն՝ այդ սրահներից եւ ոչ մեկը գործունեության թույլտվություն չի ստացել:

Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ միջոցները ձեռնարկվել են մասնավոր ձեռնարկությունների ու ընկերությունների վարչական կառավարման համակարգը կարգավորելու նպատակով ու ոչ մի կերպ չի ուղղվում մասնավոր բիզնեսի զարգացման դեմ: «Ընդհակառակը, մենք մտադիր ենք վճռականորեն առաջ գնալ տնտեսական մեր մոդելի զարգացման ուղիով»,-ասվում է փաստաթղթում:

Ինչպես նշում է BBC-ին, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն, ով 2008թ.-ին այս պաշտոնում փոխարինեց եղբորը՝ Ֆիդելին, մեղմացրել է մասնավոր գործարարության սահմանափակումները, սակայն կուբացի աշխատավորների 79 տոկոսը(4 մլն մարդ) շարունակում է աշխատել պետական ձեռնարկություններում:Այնուամենայնիվ, մասնավոր կերպով թույալտրվում է մոտ 200 տեսակ գործունեությամբ զբաղվել, այդ թվում պատվերով հագուստ կարել, տաքսի վարել կամ ունենալ փոքր ռեստորան: