Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն ալգելում է քաղաքացիություն տրամադրել անձնաց, ովքեր նախկինում արտաքսվել են, հետադարձման են ենթարկվել ՌԴ տարածքից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գործող օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանից արտաքսված անձինք հաջորդող հինգ տարվա ընթացքում իրավունք չունեն դիմել քաղաքացիություն ստանալու համար: Սակայն անձինք, ովքեր հետադարձման կամ դեպորտացիայի են ենթարկվել միջազգային պայմանագրերի հիման վրա, իրավունք կունենան մեկնել արտասահման ու անմիջապես դիմել նման հայցով:

Նշենք, որ նոր օրենքը, որով արգելվում է արտաքսված, դեպորտացիայի ու հետադարձման ենթարկված անձնանց քաղաքացիություն ստանալ, Պետդումայի կողմից ընդունվել է հոկտեմբերի 25-ին ու հաստատվել է Դաշնային Խորհրդի կողմից հոկտեմբերի 30-ին: