Հայաստանի առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության  «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ  N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն եւ Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 եւ N30» դեղերի գրանցումը:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե որոումն ընդունվել է՝ հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն եւ ԱՄՆ Դեղերի եւ սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը եւ այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձեւերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման եւ վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական:

Նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը  դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում եւ սկսվել է հետհավաքման գործընթացը: