Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ադանա նահանգում զենքով բեռնված մի բեռնատար է կալանվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ադանայի ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ մի մեծ բեռնատար թմրանյութ են տեղափոխում եւ անցել է գործողությունների, որի արդյունքում պարզվել է, որ հիշյալ բեռնատարի մեջ ոչ թե թմրանյութեր, այլ մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել։
Բեռնատարի մեջ եղել է հրետանու համար նախատեսված 1200 մարտագլխիկ, տարբեր տրամաչափի հրթիռներ, ռումբեր եւ այլ զինատեսակներ։
Radikal-ի տեղեկություններով՝ հիշյալ բեռնատարը ուղեւորվելու էր Սիրիա՝ Ասադի դեմ կռվող ահաբեկիչներին զենքով մատակարարելու համար։




























