Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն, այսօր՝ նոյեմբերի 9-ին, վերջին երկու շաբաթում երկրորդ անգամ մեկնել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նպատակով:
Ուկրաինայի նախագահի կայքում նշվում է, որ նա Մոսկվա է մեկնում՝ քննարկելու համար երկկողմ առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները՝ «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովից նախաշեմին:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստվում է այդ գագաթաժողովում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, որին ընդդիմանում է Մոսկվան:
Ռուսաստանը փորձում է Կիեւին համոզել՝ միանալ Մաքսային միությանը:
Հիշեցնենք, որ Յանուկովիչի եւ Պուտինի նախորդ հանդիպումները կայացել է Մինսկում, հոկտեմբերի 25-ին, ԱՊՀ գագաթաժողովից շրջանակներում, այնուհետեւ երկու առաջնորդները հանդիպում են ունեցել նաեւ Սոչիում, հոկտեմբերի 27-ին:





























