Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե թե Սարգսյանը ցավակցել է վերջին օրերին երկիրը պատուհասած «Հայան» փոթորկի կապակցությամբ, որը հազարավոր անմեղ զոհերի եւ հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել:





























