Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազները զանգվածային եւ համակարգային խախտումներ էին հայտնաբերել...

««Ռուսաստանի Դաշնության նոր տեխնոլոգիաների մշակման եւ առեւտրայնացման կենտրոնի զարգացման հիմնադրամ» (Սկոլկովո) ոչ առեւտրային  կազմակերպության ղեկավարությունը համապարփակ միջոցներ է ձեռնարկել դատախազի կողմից հայտնաբերած խախտումները վերացնելու ուղղությամբ:  Ներկայումս ՌԴ Գլխավոր դատախազությունն էական պահանջներ չունի Հիմնադրամի ղեկավարությունից», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազները զանգվածային եւ համակարգային խախտումներ էին հայտնաբերել «Սկոլկովո» հիմնադրամի կողմից դրամաշնորհները բաշխելու ժամանակ: Ստուգման արդյունքները հնարավորություն էին տվել եզրակացնել 125 միլիարդ ռուբլի բյուջետային միջոցներ յուրացնելու մասին: Հենց այդ գումարն էլ նախատեսվել էր տրամադրել  «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի ստեղծումը եւ զարգացումը» պետական ծրագրի շրջանակում: