«Սեւաստոպոլ-Մոսկվա» գնացքում առգրավվել է մարզական պայուսակ, որում տոլմայի մեջ թաքցված թմրանյութ է եղել, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Ըստ Խարկովի մարզի եկամուտների եւ հարկերի նախարարության՝ թմրանյութերի հոտն զգացել է ուկրաինացի մաքսայինների ծառայողական շունը:

«Գլանափաթեթներով բանկաները զննելիս  մաքսայինի աշխատողները հայտնաբերել են ռետինե  եւ պոլիէթիլենային փաթեթներ՝ բուսական ծագման նյութով, որը փաթաթված էր խաղողի տերեւներով», — հայտնել են վարչությունում:

Չարագործի ինքնությունը չի հաջողվել պարզել: Կատարվածի փաստով մաքսային կանոնները խախտելու արձանագրություն է կազմվել, սակայն քրեական գործ չի հարուցվել: