Ատլանտիկայի հարավում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է AFP-ը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մորե Սկոշայում՝ Հարավային Օրքնեյան, Հարավային Ջորջիա ու Հարավային Սանդվիչներ կղզիների միջեւ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:Ցունամիի առաջացման հնարավորության մասին օպերատիվ տեղեկություններ դեռ չկան: