Ֆիլիպիններին վրա հասած կործանիչ «Հայան» թայֆունի զոհերի թիվը հասել է 3974, իսկ 1186-ը համարվում է անհետ կորած: Այդ մասին է հաղորդում Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների հարցերով  ազգային գործակալությունը: 

Ընդհանուր առմամբ տարերային աղետը վնասել է հանրապետության 10.2 մլն բնակչի, ինչպես նաեւ 10 հազար բնակավայր  44 նահանգում: ՄԱԿ տվյալներով՝ այժմ զգալիորեն կայունացել է երկրի տուժած շրջաններին հումանիտար օգնության  մատակարարումը, թեեւ տրանսպորտի ու վառելանյութի պակաս դեռ զգացվում է: Ֆիլիպիններին օգնություն են տրամադրում տասնյակ պետություններ: Այս պահին Ֆիլիպինների հիմնական խնդիրը տեղահանված քաղաքացիների տեղավորումն է ու հատուկ ճամբարներում տեղերի բացակայությունը, որի հետեւանքով 1.5 մլն մարդ ստիպված է ապրել փողոցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: