Կազանում ավիավթարի վայրում աշխատող օպերատիվ շտաբը հաստատել է Թաթարստանի նախագահի որդու՝ Իրեք Մինիխանովի մահվան լուրը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բացի այդ, հավաստի տեղեկություն է ստացվել, որ Boeing 737-500-ի աղետի զոհ է դարձել ԱԴԾ Թաթարստանի վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կազանում ավիաաղետի հետեւանքով զոհվել է  հեռուստամեկնաբան Սկվորցովի կինը: Ընդհանուր առմամբ՝ օդանավի աղետից զոհվել է 44 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամները: