Ֆլորիդա նահանգի բնակիչը խանութից 13 շիշ ալկոհոլ է գողացել, թաքցնելով դրանք գրպաններում, հաղորդում է WINK-TV ալիքը: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, երեկոյան, տեղի ժամանակով 20-ի սահմաններում:
Ոստիկանության վարկածով՝ երկու սեւամորդ տղամարդ Ֆորթ-Մայերս քաղաքում մտել են գինու խանութ. Նրանցից մեկը, ըստ անվտանգության տեսախցիկների ձայնագրության, մանրակրկիտ կերպով իր լայն գրպաններում տեղավորում է Hennessy գարեջրի շշերը:
Ընդհանուր առմամբ, նա աթաքցրել է 12 շիշ Hennessy գարեջուր եւ մեկ շիշ Grey Goose օղի: Դրանից հետո երկու տղամարդիկ լքել են խանութը, հաղորդում է Lenta.ru-ն:
Անհայտ է, թե ինչպես են նրանք կարողացել աննկատ անցնել խանութի անվտանգության աշխատակիցների կողքով: Ոստիկանններին դեռ չի հաջողվել գտնել ալկոհոլի սիրահար գողերին:





























