Շվեդական դատարանը հինգշաբթի դատավճիռ է կայացրել մի տղամարդու նկատմամբ, որին մեղավոր են ճանաչել երեկույթի ժամանակ քնած աղջկան բռնաբարելու համար: Միակ ապացույցը նրա սեփական խոստովանությունն է, որով հանացագործը կիսվել է ինտերնետում: Facebook-ի միջոցով հանցագործը ներողություն է խնդրել զոհից: Վերմլանդ լենի(նահանգ) Կարլստադի շրջանային դատարանի որոշմամբ չարագործը ճաղերի ետեւում կանցկացնի վեց ամիս, գրում է The Local-ը:
Բացի այդ, դատապարտյալը կվճարի 30 հազար կրոն(4525 դոլար) տուգանք: Գորի նյութերից հետեւում է, որ հանցանքը կատարվել է դեռ փետրվարին: 25-ամյա տուժողը պատմել է, որ մասնակցել է մեծ երեկույթի: Հյուրերից շատերը մնացել են գիշերելում սակայն ինքը որոշել է տուն գնալ:
Հյուրերից մեկը հայտնել է, որ «բնակարանում տեղ չկա» ու այդ պատրվակով խնդրել է տուժողից թույլ տալ իր մոտ գիշերել: Գալով տուն՝ աղջիկն անկողին է պատրաստել հյուրի համար, ինքն էլ գնացել է մյուս սենյակ: Երբ տանտիրուհին քնել է, հյուրը մտել է նրա սենյակ ու իրագործել է անարգանքը: Աղջիկն արթնացել է, երբ այլասերվածը մատները մտցրել է մարմնի սեռական հատվածներ, հաղորդում է NEWSru.com-ը:
Ոստիկանության համար խնդիր չի ներկայացրել ձերբակալել կասկածյալին, սակայն մեղքի ապացույցներ չեն եղել ու ինքը հանցագործն ինն ամսվա ընթացքում ժխտել է մեղքը:
Հնացագործին բացահայտել է մեղքը քավելու նրա ցանկությունը: Աշնանը նա նամակագրություն է հաստատել տուժողի հետ: «Ես կամենում եմ, որպեսզի Դուք իմանաք. ես անկեղծ զղջում եմ(կատարվածի համար) ու հնարավոր ամեն կերպ ներողություն եմ խնդրում»,- գրել է հանցագործը:
Մյուս հաղորդագրության մեջ նա պնդում էր, որ իրեն զգում է ասես գարշելի տականք: Այս խոստովանությունները չարագործի դեմ ծառայել են հիմնական ապացույց:





























