Մոսկվայում քննիչները բացահայտել են սպանության փորձի դեպք, որը կազմակերպել է Մոսկվայի տարեց մի բնակիչ: Որպեսզի հեշտությամբ հանդիպի 82-ամյա սիրեցյալի հետ, տղամարդը որոշել է սպանել նրա որդուն: Սակայն վարձու մարդասպանը չի կարողացել իրականացնել նրա պատվերը, հաղորդում է ՌԴ ՀԿ Մոսկվայի պետվարչության պաշտոնական կայքը:
Կասկածյալը 76-ամյա Անատոլի Աֆանասեւն է: Նա մասամբ խոստվանել է մեղքը, երբ հայտարարել է, որ ցանկացել է դաս տալ տուժողին: Սակայն քննիչնրը չեն բացառում շահադիտական նկատառումները: Չարագործին կարող էր հետաքրքրել սիրեցյալի բնակարանը, որտեղ ապրում էր տուժողը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Հինգ տարի առաջ Անատոլի Աֆանասեւը հանդիպել էր Լյուբով Վասիլեւնային ու սիրահարվել: Թոշակառուն լրջորեն է եղել տրամադրված ու առաջարկել է միասին ապրել: Սակայն միությանը դեմ էր Լյուբով Վասիլեւնայի 56-ամյա որդին՝ Անդրեյը:
Նոյեմբերին Անատոլին պատահական ծանոթացել է 34-ամյա Ալեքսանդր Բաբանովի հետ ու առաջարկել նրան աշխատանք: Անդրեյի սպանության համար թոշակառուն խոստացել է մեկ միլիոն ռուբլի: Նոյեմբերի 17-ին Բաբանովը թաքստոց է մտել: Նա սպասել է, մինչեւ Լյուբով Վասիլեւնան վերադարձել է հանդիպումից ու բացել դուռը: Հանցագործը նրա հետեւից տուն է մտել:
Կինը բղավել է, իսկ որդին օգնության է եկել, անկոչ հյուրը դանակով հարվածել է որովյանին ու պարանոցին ու փախուստի դիմել:
Հետաքննության ընթացքում հարցաքննության են ենթարկվել տասնյակ ականատեսներ ու հինգշաբթի հանցագործին ձերբակալել են: Հարցաքննության ժամանակ Անատոլի Աֆանասեւն հայտնել է, որ միտք չի ունեցել սպանել: Վարձու մարդասպանին վճարելու համար թոշակառուն մտադիր էր վաճառել դստեր բնակարանը:





























