Ռիգայում, այսօր՝ նոյեմբերի 22-ի երեկոյան առեւտրի կենտրոնի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 47-ի: Նման տվյալներ է ներկայացրել BNS գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ «Շտապօգնության» ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայրից հիվանդանոցներ է տեղափոխվել 28 մարդ, եւս 7 մարդու տեղում է օգնություն ցուցաբերվել: Հիմնականում դրանք 25-45 տարեկան են:
Փլատակներում աշխատելու ընթացքում վիրավորվել է 10 փրկարար, որոնք եւս տեղափոխվել են հիվանդանոց:
Բժիշկները շարունակում են հերթապահել առեւտրի կենտրոնի մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնեն փրկարարներին ու ոստիկաններին, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնք դեպքի վայրում սպասում են իրենց հարազատների մասին որեւէ տեղեկության:





























