Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը, նոյեմբերի 22-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 36-ամյա Հրանտ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 22-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հրանտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:




























