Օրերս ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել եւ նոյեմբերի 22-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 22-ամյա Նարեկ Ք.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. ապրիլի 27-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Նարեկ Ք.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին: