Հիվանդանոցից, նոյեմբերի 22-ի երեկոյան, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 21-ամյա Հայկ Զ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 44-ամյա Քաջիկ Ս.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 30-րդ կմ-ին ընկել է ձորակը, ինչի հետեւանքով ուղեւոր Հայկ Զ.-ն ստացել է նշված վնասվածքը:

Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: