Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կիրակի օրը իշխող «Վրացական երազանք»  կոալիցիայի մեջ մտնող «Վրացական երազանք. դեմոկրատական Վրաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին ու թողել է շարժման պատվավոր ղեկավարի պաշտոնը:

«Ես իշխանության բերեցի դեմոկրատական ուժերին ու լավագույն խումբը ձեւավորեցի … Դա էր իմ խնդիրը, ու ես իմ խնդիրը լուծել եմ: Այսօրվանից ձեր առաջ ոչ թե քաղաքական գործիչ է, այլ պարզապես քաղաքացի»,- կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է Իվանիշվիշին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

2011թ.-ի հոկտեմբերին Իվանիշվիլին անակնկալ կերպով հայտարարեց ամուր քաղաքական խումբ ստեղծելու ու Վրաստանում իշխանության գալու մտադրության մասին, սակայն միաժամանակ նշեց, որ մտադիր չէ երկար ժամանակ մնալ քաղաքական ասպարեզում՝ ընդամենը երկու կամ երեք տարի: