Ուկրաինայի նախարարների կաբինետի մոտ ցուցարարների միջեւ մշտապես տեղի են ունենում կարճատեւ բախումներ, ովքեր փորձում են ճեղքել «Բերկուտի» պաշտպանությունը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նախարարների կաբինետի կենտրոնական մուտքի մոտ մի քանի հարյուր իրավապահներ են հավաքվել: Նախարարների կաբինետի առջեւի հրապարակն ու Գրուշեւսկու փողոցը երկու կողմից լեցուն է: Մարդիկ բացականչում են «Գանբա» ու երգում են Ուկրաինայի հիմնը: Ուկրաինայի կառավարության կենտրոնական մուտքի բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների ու «Բերկուտի» զինվորների միջեւ: Ի պատասխան ոստիկանները կիրառել են մահակներ ու արցունքաբեր գազ:
Ցուցարարները նույնպես արցունքաբեր գազ են օգտագործել ու սկսել են պայթուցիկ փաթեթներ նետել: Ցուցարարների մուտքը Կառավարության տուն խոչընդոտում են մի քանի հարյուր հատուկ ջոկատայիններ, որոնք պաշտպանության համար հակագազ են կրում:





























