Թաիլանդում ընդդիմության առաջնորդի կոչով այսօր հազարավոր ցուցարներ դուրս են եկել Բանգկոկում նախարարությունների շենքերի վրա «խաղաղ գրոհի»:
Զանգվածային ցույցերին մասնակցում է 100 – 400 հազար մարդ: Ցուցարաներների նպատակն է վարչապետի ու նրա կառավարության անհապաղ հաժարականը: Ընդդիմության կարծիքով՝ երկրի պատմության մեջ առաջին կին-վարչապետը «խամաճիկ» է ավագ եղբոր՝ երկրի նախկին վարչապետի ձեռքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր վերջ կդնենք Թաքսին Չինավաթի ռեժիմի կառավարմանը: Մենք արգելափակում ենք բոլոր նախարարությունները ու կստիպենք դադարեցնել նրանց աշխատանքը ու այդ ժամանակ ռեժիմն անկում կապրի»,-հայտարարել է բողոքի առաջնորդը:



























