Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները դեկտեմբերի 1-ին,  բաժին են հրավիրել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ին: Նա հաղորդում է տվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց իրեն է մոտեցել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի եւ ուղեւորի հետ գումարը եւ վայրը պայմանավորվելուց հետո նստել է ավտոմեքենա, սակայն նկատելով, որ ուրիշ վայր են տանում, փորձել է իջնել, սակայն ուղեւորը բռնել է ձեռքը եւ մատից հանել ոսկյա մատանին, որից հետո ինքը ձեռքը թողել է եւ ավտոմեքենայից ընկել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1990 թ. ծնված Նվեր Գ.-ն է, իսկ ուղեւորը` ավտոմեքենայի սեփականատեր, 1991 թ. ծնված Հարություն Մ.-ն, որոնք ժամը 20.30-ին նշված փողոցից բերման են ենթարկվել:

Կատարվում է նախաքննություն: