Երեւանի Խանջյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» եւ «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: