Գեղարքունիքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորատուս գյուղի տարածքում, Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարի երթեւեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի եւ բախվել Камаз մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով կա 2 զոհ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունց: Volkswagen-ի վարորդը` 27-ամյա Վահե Մարտիրոսյանը եւ 34-ամյա Շահեն Վարդանյանը տեղում մահացել են:





























