Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Ա.Բախինին, ով Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վ.Պուտինի պաշտոնական պատվիրակության կազմում:

Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառի համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաեւ նախանշվել պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:

Հանդիպմանը ռուսական կողմից ներկա էին Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ա. Գալկինը, ՀՀ-ում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ա. Ռուզինսկին, իսկ հայկական կողմից` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենատ Մ.Գրիգորյանը եւ այլք: