ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ չնայած Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն հարգում է Հայաստանի որոշումը եւ կշարունակի խորացնել հարաբերությունները որքանով որ դա հնարավոր է՝ կապված նոր հանգամանքների հետ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի ապագա է սպասվում Հայաստանի Մաքսային միությունում, Հրիսթեան պատասխանել է, որ անհրաժեշտ է սպասել մինչեւ բանակցություններն ավարտվեն:

Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ ու ՄՄ միջեւ համագործակցությունը իրատեսական է՝ հիշեցնելով ԵՄ ու Ռուսաստանի՝ «Արդիականացման համար համագործակցություն» նախագծի մասին: