Քուչակ-Ապարան ավտոճանապարհին, այսօր՝ դԴեկտեմբերի 3-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ ‹‹ՎԱԶ-2107›› մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:





























