Հայաստանի մարզերին արդյունաբերական գոտիներ են հարկավոր՝ փոքր ու միջին բիզնեսի համար: Այս մասին Հայաստանի ԱԺ –ում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով՝ առաջիկայում նա նմանատիպ օրինագծի նախաձեռնությամբ հանդես կգա:
Այդ գոտիների բնակիչները պետք է արտոնություններ ստանան, մասնավորապես, ենթակառուցվածքների օգտագործման՝ էլեկտրաէներգիայի, ջրի, գազի: «Սակայն եթե այդ դեպքում ձեռնարկություններ բացել ոչ ոք չցանկանա, կնշանակի, խնդիրն այլ է եւ, ամենայն հավանականությամ՝ հարկային ռեժիմում»,-հայտարարել է Մելքումյանը:
Այդ կապակցությամբ՝ նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ կառավարությունը չի արտոնել իր երկու օրինագծեր՝ եկամտահարկի արտոնությունների ու շրջանառության հարկի տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ: «Բարձր հարկերի պատճառով բիզնեսը փակվում է: Կառավարությունն ինձ հետ համաձայն չէ, սակայն Աբովյանում փոքր բիզնեսին ներկայացուցիչների վերջին բողոքները հակառակն են ապացուցում»,-հավելել է Մեքումյանը:




























