Գենդերցիդի առկայության առումով ամենասարսափելի պետությունը Հայաստանն է: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով «Economist» հանդեսի «Գենդերցիդը Կովկասում» թեմայով հրապարակմանը:

«Մեր երկրում 100 աղջկա դիմաց ծնվում է 130 տղա, ինչը սեռային պատճառով հղիության արհեստական ընդհատման հետեւանք է: Դա ամոթալի է, ամենավատ ցուցանիշն աշխարհում: Ամեն օր լրատվամիջոցները հայտնում են,թ ե ծնվել է 50 տղա, որոնցից 30-ն աղջիկներ են»,- ասել է պատգամավորը:

Բագրատյանը ստեղծված իրավիճակում մեղադրել է հանրապետական կուսակցությանը. «Դուք եք մեղավոր: Դուք քաղաքական մեծամասնություն եք, եւ պատասխանատու ստեղծված իրավիճակի համար»: Պատգամավորը նշել է, թե բոլորն ուզում են տղա ունենալ, որ 20 տարի անց նրանք հեռանան երկրից եւ պահեն ծնողներին: