1969 թ. ծնված  Մարինե Գ.-ն դեկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Դավիթ-Բեկի եւ Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդն  իր հասցեին տեւական ժամանակ տվել է հայհոյանքներ եւ նվաստացրել իր պատիվն ու արժանապատվությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խուլիգանությունը կատարել է 1972 թ. ծնված  Ռուբեն Գ.-ն, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 13.10-ին, Արտաշատ քաղաքից բերման է ենթարկվել  ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կատարվում է քննություն: