Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 2-ին, ժամը 13.05-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Մարաշի բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Վահրամ Դ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 23-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով: